Ոչ ոքի չի հաջողվել քայքայել սիրիացիների ազգային ինքնությունը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որն իր կնոջ՝ Ասմայի հետ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին:
«Պատերազմը Սիրիայում տևում է արդեն 5 տարի,- ասել է նա քվեարկելուց հետո:- Ահաբեկիչներն անմեղ արյուն թափեցին և մեծապես քանդել են մեր երկրի ենթակառուցվածքը, սակայն նրանց չհաջողվեց հասնել իրենց հիմնական նպատակին՝ քայքայել սիրիացիների ազգային ինքնությունը և մեր սոցիալական կառուցվածքը»: «Հենց այդ նպատակն են հետապնդել նրանք, ովքեր նրանց տերերն են»,- ասել է Ասադը:










































