Pedigree ընկերությունը Saatchi & Saatchi Madrid գովազդային գործակալության հետ համատեղ ներկայացրել է գաջետ, որը շներին հնարավորություն կտա Facebook-ում ինքնուրույն էջ վարել: Տեսանյութն այն մասին, թե այն ինչպես է աշխատում, հրապարակվել է YouTube-ում ապրիլի 13-ին, հայտնում է Lenta.ru-ն:
Սարքը կոչվում Posting Tail: Այն ամրացվում է կենդանու պոչին և արձագանքում է շարժումներին: Երբ շունն ուրախ է, այսինքն՝ ուժեղ թափահարում է պոչը, Posting Tail-ն ավտոմատ կերպով լուսանկարում է և այն հրապարակում Facebook-ում:
Համացանցին միանալու համար սարքին Wi-Fi պետք չէ: Այն ունի ներդրված 3G-մոդուլ, ուստի շները կարող են Facebook-ում լուսանկար հրապարակել գործնականում ցանկացած վայրից: Թե սարքը երբ վաճառքի կհանվի՝ չի հաղորդվում Pedigree-ի իսպանական կայքում:




































