Friday, 07 06 2024
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները

Ով կարող է լինել Հայաստանի նոր ընդդիմությունը

Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը և համաձայնության ձեռքբերումը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր օրակարգ է ձևավորում: Տեր-Պետրոսյանը ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որը ենթադրում է տարածքների վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակի ճշտում, փախստականների վերադարձ և խաղաղապահ ուժերի տեղակայում:

Տեր-Պետրոսյանը փաստում է, որ այս սկզբունքների կիրառմամբ հակամարտությունը կարգավորելուն իր համաձայնությունն է տվել Ռոբերտ Քոչարյանը և նրա վարչախմբին մաս կազմող ուժերը: Այսպիսով, Տեր-Պետրոսյանը հասկացնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում կարգավորելու հարցում երեք նախագահներն ու նրանց հետևում կանգնած քաղաքական ուժերը համակարծիք են:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանին և իբրև թե հակադրվելով նրան, իրականում գովազդել է Մադրիդյան սկզբունքները, իր անվերապահ աջակցությունը հայտնելով այդ փաստաթղթին: Խոսելով այն մասին, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել է Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, Օսկանյանն ասել է. «Հայաստանը դա ընդունել է վերապահումներով և միայն որպես բանակցությունների հիմք: Բնական է՝ հետագայում բանակցությունների ընթացքում պետք է պայքարեր փաստաթուղթը առավել ընդունելի դարձնելու համար: Բայց այդ փաստաթուղթը, ինչպես որ ներկայացվել էր կողմերին, հայկական կողմի համար առավել շահեկան լինելու առումով պարզապես համեմատության եզրեր չունի անկախությունից ի վեր բանակցությունների սեղանին դրված որևէ այլ առաջարկության հետ»: Ավելի լավ գովազդ այդ սկզբունքներին չի էլ կարելի պատկերացնել:

Նման հայտարարություն անելուց հետո Օսկանյանը կարող է այլևս կուսակցություն չստեղծել: Օսկանյանը հայտարարում էր, որ կուսակցություն է ստեղծում վարչախմբին իրական այլընտրանք դառնալու համար՝ համարելով, որ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը կա՛մ վերահսկվում են իշխանությունների կողմից, կա՛մ չունեն անհրաժեշտ ուժ և ազդեցություն 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությանը հակադրվելու համար: Բայց ապրիլի 2-ից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքի օրակարգի գլխավոր հարցը այլևս Ղարաբաղի հարցի կարգավորումն է, և Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվում է այդ հարցի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով:

Իշխանությունները պատրաստ են Ղարաբաղի հարցը լուծել Մադրիդյան սկզբունքներով, հայտարարությունները այն մասին, որ դրանք ընդամենը սկզբունքներ են, և ոչինչ վերջնական չէ, որ պետք է բանակցությունների ընթացքում հասնել նրան, որ ստորագրված վերջնական փաստաթուղթը առավելագույնս համապատասխանի մեր ազգային շահերին, դատարկ խոսակցություններ են, քանի որ կարևորագույն հարցն այն է, թե, ի վերջո, հայկական կողմը պետք է զիջի՞ տարածքները կարգավիճակի դիմաց, թե՞ ոչ: Իսկ թե Լաչինի միջանցքը ինչ լայնություն կունենա, կլինի 8-կիլոմետրանոց, թե՝ 10, կամ խաղաղապահ ուժերը որ երկրներից կլինեն՝ սկզբունքային մեծ նշանակություն չունի:

Հիմա մենք կարող ենք հաստատապես արձանագրել, որ մինչև ապրիլի 2-ը իշխանություններին թունդ ընդդիմադիր համարվող ՀԱԿ-ը և Վարդան Օսկանյանը այլևս ընդդիմություն չեն: Որովհետև Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ և դրան հետևած հարցազրույցով, իսկ Վարդան Օսկանյանը՝ Facebook-յան իր գրառմամբ իրենց աջակցությունն են հայտնել իշխանություններին և Սերժ Սարգսյանին՝ ղարաբաղյան խնդիրը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում կարգավորելու հարցում:

Մինչև ապրիլի 2-ը գլխավոր ընդդիմադիրի դերին հավակնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չնայած հարցազրույց չի տվել և Facebook-ում իր դրական վերաբերմունքը չի արտահայտել Մադրիդյան սկզբունքներով Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, բայց անժխտելի է, որ Փաշինյանը ևս այդ սկզբունքների կողմնակից է, և երբեք հանդես չի եկել «Ոչ մի թիզ հող թշնամուն, ազատագրված տարածքները մեր հայրենիքի անբաժանելի մասն են և նրանց վրա առևտուրը հավասարազոր է ազգային դավաճանության» կարգախոսով:

Հայաստանի նոր ընդդիմությունը պետք է հանդես գա հենց այդպիսի կարգախոսներով, և այս պահին այդպիսին կարող է լինել միայն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը կամ դրա առանձին ներկայացուցիչներ, որովհետև դժվար է պատկերացնել, որ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարող է դիրքավորվել արմատական մոտեցման կողմնակից:

Ապրիլի 9-ին «Ժառանգության» կողմից ընդունված բանաձևից կարելի է հասկանալ, որ Մադրիդյան սկզբունքներին ընդդիմադիրի դերին հավակնում է այս կուսակցությունը, քանի որ բանաձևում խոսվում է 42 հազար քառակուսի կիլոմետրի վրա հայկական պետականության կառուցման մասին, իսկ այդ տարածքը իր մեջ ներառում է ինչպես ՀՀ ներկայիս տարածքը, այնպես էլ ԼՂՀ-ն՝ իր փաստացի սահմաններով:

Ընդդիմության դերին կարող է հավակնել նաև ՀՅԴ-ն, որը ևս չի կարող կողմ լինել տարածքների հանձնմանը, և այս օրերին ՀՅԴ ներկայացուցիչները արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել տարածքների հանձնման միջոցով փոխզիջման կայացմանը: Սակայն ՀՅԴ-ն այս պահին իշխանության մեջ է, և դժվար է կանխատեսել, թե ինչպես այս կուսակցությունը կդրսևորի իրեն, երբ հարցը դրվի կտրուկ՝ համաձա՞յն է ՀՅԴ-ն Մադրիդյան սկզբունքներին, հրաժարվելով հողահավաք քաղաքականությունից, թե՞ ինչպես 2009թ. կհայտարարի արտաքին քաղաքական հարցերում իշխանությունների հետ ունեցած տարաձայնությունների մասին, ուստի և համաձայնագրի խզման մասին:

Այնպես որ, առաջիկայում մենք ականատեսը կլինենք քաղաքական դաշտում նոր վերադասավորումների, որոնք պայմանավորված կլինեն բացառապես Մադրիդյան սկզբունքների կիրառման նկատմամբ ունեցած դիրքորոշումներով կամ դրանք ընդունելու, կամ մերժելու հանգամանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում