ԱՄՆ ՀԴԲ-ն Սան Բեռնարդինոյի հրաձիգի iPhone-ը կոտրել է նաև ցանցահենների օգնությամբ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Տեղյակ աղբյուրը պատմել է, որ ցանցահենները գերատեսչությանը տեղեկություն են տրամադրել խոցելիության մասին, որը հնարավորություն է տվել սկսել ծածկագրի ընտրությունը սմարթֆոնին հասանելիության համար: Առավել լուրջ խնդիր է եղել ոչ թե 4 ճիշտ թվերը հավաքելը, այլ համակարգի ապաակտիվացումը, որը տվյալները ջնջում է 10 փորձից հետո:
Հարցին ծանոթ աղբյուրը նշում է, որ այդ դեպքում ՀԴԲ-ին անհրաժեշտ չի եղել իսրայելական Cellebrite ընկերության օգնությունը, որին համարում են պատասխանատու կոտրելու հարցում:









































