Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Համագործակցության շանհայական կազմակերպության միջև առևտրի լիբերալացումն ուժեղ խթաններ կստեղծի երկու միությունների անդամ երկրներում տնտեսական աճի ապահովման համար: TASS-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ճապոնիայի, Մոնղոլիայի և Չինաստանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ այդ երկու միությունների միջև առևտուրը լիբերալացնելու դեպքում, հատկապես հաշվի առնելով այն, որ Համագործակցության շանհայական կազմակերպությանն անդամակցում են Հնդկաստանը, Պակիստանը և հեռանկարում, իհարկե, Իրանը, բավական հզոր միություն կստացվի: Տնտեսական աճի խթաններն այդ հսկայական տիրույթում առավելագույնը կլինեն»,- հայտարարել է Լավրովը:











































