Windows 10-ի օգտատերերը կկարողանան տեսնել «մահվան կապույտ էկրանի»՝ օպերացիոն համակարգի աշխատանքում կրիտիկական սխալի մասին հաղորդագրության նոր տարբերակը: Այս մասին հայտնում է The Verge պորտալը:
Այսուհետ օպերացիոն համակարգի սխալի դեպքում մոնիտորներին կպատկերվի QR-կոդ, որը համակարգչի տիրոջը կուղղորդի Microsoft-ի կայքում տեղեկատվական բաժին: Այնտեղ կարելի է մտնել նաև կոդից աջ նշված հղման միջոցով:
Նորամուծությունը հնարավոր կլինի տեսնել Windows 10-ի նոր Anniversary Update տարբերակում, որի թողարկումը նախատեսվում է այս տարվա ամռանը:










































