The Japan News-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը ամռանը փորձարկելու է նոր համակարգ, որն օտարազգի զբոսաշրջիկներին հնարավորություն կտա գնումների համար վճարել մատնահետքի միջոցով:
Փորձնական նախագծի առաջադրանքներից մեկը հանցավորության մակարդակի նվազեցումն է, ինչպես նաև ճանապարհորդներին սթրեսից ազատվելուն օգնելը՝ իրենց հետ կանխիկ գումարով, կրեդիտ քարտերով դրամապանակներ ունենալուց ազատելը:
Ճապոնիայի հյուրերին կառաջարկվի հենց օդանավակայանում անցնել մատնահետքերի գրանցում և դրանց կցել բանկային քարտի տվյալները: Երբ զբոսաշրջիկները երկու մատը կդնեն հաշվիչ սարքի վրա, նրանք հետագայում կկարողանան ավելի քան 300 խանութներում, ռեստորաններում ու հյուրանոցներում ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարել մատնահետքի միջոցով:
Ընդ որում՝ մատնահետքերը կարող են օգտագործվել ոչ միայն որպես դրամական միջոց, այլև անձի նույնականացման համար (փաստաթղթերի ձևակերպման ժամանակ՝ հարկեր վճարելուց ազատելու համար):








































