«Բոլորս հավասար կերպով՝ իշխանավոր թե քաղաքացի, բարձրաձայնում ենք մեր դժգոհությունը այն փաստի մասին, որ Ադրբեջանը սպառազինվում է՝ բոլոր թույլատրելի սահմաններն անցնելով»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Մեր դաշնակիցներն այնքան էլ մեզ նվիրված չեն»,- նշեց Հ. Նաղդալյանը,- այնուամենայնիվ, միջպետական հարաբերություններում չպետք է խռովածի դիրք գրավել: Անհրաժեշտ է աշխատել, խոսել, հնարավորինս բացատրել, տեղեկացնել և հասնել նրան, որ քո շահերը ևս ընդունվեն որպես դաշնակցի շահեր»:
Նրա դիտարկմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հենց այդպիսի առաքելություն է ունենալու:
Մանրամասները՝ տեսանյութում:









































