Նոր iPhone SE-երի տերերը զանգվածաբար սկսել են բողոք հրապարակել Apple-ի ֆորումում։ Բողոքի պատճառը սխալ աշխատանքն է Bluetooth ադապտերում։
Apple-ի նոր սմարթֆոնի տերերը նշում են միևնույն խնդիրը՝ iPhone-ը չի միանում մեքենայի աուդիոհամակարգին կամ սխալ է դրա հետ փոխգործակցում։ Նշվում է ձայնային հրամանների հետ կապված խնդիրների առաջացման մասին։ Հայտնի է նաև, որ միացումից հետո չի հայտնվում զանգելու կամ զանգին պատասխանելու հնարավորությունը։
Նման խնդիրների բախվել են ամենատարբեր մակնիշների ավտոմեքենաների տերերը։
Ընկերության ներկայացուցիչները զերծ են մնում այդ հարցով մեկնաբանություններից։ Միևնույն ժամանակ Mercedes-Benz-ում ենթադրում են, որ միանգամայն հավանական է, որ այդ խնդիրը կապված է այն բանի հետ, որ նոր սարքը դեռևս համաժամանակեցված չէ ավտոմեքենաների արբանյակային նավիգացիոն համակարգի հետ։









































