«Միլան»-ը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին պաշտոնանկ անելու մասին։ Պաշտոնական հաղորդագրությունում պաշտոնանկ անելու պատճառները չեն նշվում։
Մինչև մրցաշրջանի ավարտը «ռոսսոներիներ»-ին մարզելու է թիմի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Բրոկին, ով վերջերս մարզում էր «Միլան»-ի երիտասարդական թիմը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 32-րդ տուրից հետո «Միլան»-ը վաստակած 49 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։


































