Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է, որ ռուսաստանյան ընկերությունները Սիրիայում առավելագույն արտոնություններ կունենան շինարարական և նավթագազային ոլորտներում: Այս մասին հայտնում է TASS-ը:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Դմիտրի Սաբլինի խոսքով՝ դա Ասադը հավաստիացրել է ռուս խորհրդարանականներին:
«Ասադն ընդգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը բնակարանաշինության գործում՝ ուղղված Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաև նավթագազային ոլորտում, հատկապես խութերում աշխատանքում»,- ասել է Սաբլինը:
Ասադն ընդգծել է, որ ռուսական ընկերություններն առավելագույն արտոնություններ կստանան ոչ որովհետև այդպես ինքն է ուզում կամ կառավարությունը, այլ որովհետև «դա սիրիացի ժողովրդի կամքն է, որը կառավարությունը պետք է կատարի»:









































