Մոսկվայի Առաջին Բասմանյան նրբանցքում կայացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հուշարձանի հանդիսավոր բացումը՝ հայտնում է Gazeta.ru-ն։
Արձանի հեղինակը քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է: Ժիրինովսկու արձանը պատրաստվել է բրոնզից, բարձրությունը 3 մետր է:
Քանդակը բացվել է «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգի հնչյունների ներքո:
Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի քաղաքականության բնագավառում ակտիվ է արդեն շուրջ 30 տարի:










































