Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սիրիայից արձակված երեք հրթիռներ ընկել են Թուրքիայի Քիլիս նահանգում։ Ընդգծվում է, որ դրանք արձակվել են «Կատյուշա» համակարգերից։
Միջադեպը գրանցվել է ժամը 09:40-ին։ Քիլիսի նահանգապետ Էքրեմ Չեթինը հայտարարել է, որ դրա հետևանքով վիրավորվել է 6 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է։
Հաղորդվում է, որ երեկ երեկոյան էլ Քիլիսի վրա ընկել է 5 հրթիռ, ինչի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։









































