Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մաունթ Սինայի բժշկական կենտրոնի հետազոտողները վերլուծել են կես միլիոն մարդկանց գենոմներն ու հայտնաբերել են մոտ մեկ տասնյակ առողջ մարդկանց՝ մուտացիայի ենթարկված գենոմով, որն անխուսափելիորեն պետք է հանգեցրած լիներ մահացու հիվանդության։
Մուտացիայի հանդեպ կայուն լինելու պատճառները դեռ մնում են անհայտ։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Biotechnology պարբերականում։ Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 590.000 մարդու գենետիկ տվյալներ, ստուգման է ենթարկվել 874 գեն։ Դրանց արդյունքներով հայտնաբերվել է 13 մարդ, որոնք ամբողջովին կայուն են 8 գենետիկ մուտացիաներից մեկի հանդեպ՝ չնայած նրան, որ ավելի վաղ դա համարվում էր անհնար։
Գիտնականներին դեռ չի հաջողվել ստանալ այդ անձանց համաձայնությունը՝ հետազոտությունը շարունակելու համար, ինչի պատճառով էլ կայունության համար պատասխանատու մեխանիզմները դեռ մնում են անհայտ։










































