Ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ պայքարի նպատակով, որոնք տեղի են ունենում անսթափ վիճակում մեքենա վարելու պատճառով, Թաիլանդի իշխանությունները օրինազանցներին կուղարկեն դիահերձարաններում աշխատելու, որպեսզի վարորդները կարողանան տեսնել, թե ինչի է հանգեցնում այդ վիճակում ավտոմեքենա վարելը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Ճանապարհային երթևեկության կանոնները խախտողները, ովքեր մեղավոր կճանաչվեն դատարանով, կուղարկվեն հասարակական հիմունքներով աշխատելու դիահերձարաններում և հիվանդանոցներում»,- հայտարարել են Թաիլանդի ոստիկանությունում:
Հաղորդվում է, որ դա իրավախախտների համար կլինի զսպող գործոն:









































