Հանրապետությունում այսօր մեկնարկեցին միասնական քննությունները: Բուհ ընդունվողների առաջին քննությունը հայոց լեզու և գրականություն առարկայից էր: Քննությունը պետք է մեկնարկեր առավոտյան ժամը 09.00-ին, սակայն տեխնիկական պատճառներով մի շարք քննասենյակներում այն փոքր-ինչ ուշ սկսվեց:
«Առաջին լրատվական»-ը հետևեց քննության ընթացքին, քննությունից անմիջապես հետո զրուցեց դիմորդների հետ: Նշենք, որ մեր այցելած քննական սենյակում բացակայում էր մոտ 20 դիմորդ:
Մեզ հետ զրույցում դիմորդների մեծ մասը դրական կարծիք հայտնեցին թեստերի վերաբերյալ՝ հավելելով, որ հնարավոր է՝ գերազանց գնահատական ստանան:
Մանրամասները դիտեք տեսանյութում: