Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ ակումբը հետևում է Մադրիդի «Ռեալ»-ի 17-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորի խաղին:
«Մենք հետևում ենք Էդեգորի խաղին: Իրավիճակը մեր վերահսկողության տակ է, դա անգամ չի քննարկվում:
Սակայն մենք պետք է հարգենք նրա որոշումը Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Մարտինը հիանալի խաղացող է»,- Bild-ը մեջբերում է Զամերի խոսքերը:





































