Ամերիկուհի Սեսիլիա Միշել Բոարմենը դիպլոմ է ստացել 102 տարեկանում, հայտնում է Metro-ն:
Բոարմենը ընդունվել է Կենտուկի նահանգի Բրեշիի համալսարանը 1957 թվականին, սակայն ստիպված այն լքել է և գնացել ուսուցչուհի աշխատելու: Այժմ նրան շնորհել են պատվավոր աստիճան:
Բոարմենի խոսքով՝ ինքը հիացած է, որ այդքան տարիներից հետո դիպլոմ է ստացել: 102-ամյա ամերիկուհին այդ ԲՈՒՀ-ի ամենատարեց շրջանավարտն է ապրողների մեջ:










































