Friday, 07 06 2024
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ

Տեր-Պետրոսյանը բացեց քարտերը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի միջոցով հանրայնացրել է Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման որոշ մանրամասներ: Այդ հանդիպումը առաջացրել էր հանրային զգալի հետաքրքրություն՝ հաշվի առնելով այն, որ հանդիպել են երկու գործիչներ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ գտնվում էին արմատական տրամադրության տարբեր բևեռներում:

Դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած մանրամասներից՝ ներկայումս Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս են միևնույն բևեռում խաղալու շուրջ պայմանավորվածության:

Տեր-Պետրոսյանի հարցազրույցն իր ընդհանուր բովանդակությամբ հուշում է, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման և քննարկումների նպատակներն ու թիրախները երկարաժամկետ են և ներկայումս չեն հետապնդում խիստ կոնկրետ մարտահրավերների հակադարձելու հրամայականներ: Եվ այս համատեքստում Տեր-Պետրոսյանի հարցազրույցի բովանդակությունը հուշում է, որ հանդիպման ներքաղաքական կոնտեքստը թերևս, մեղմ ասած, պակաս չէ, քան արտաքին քաղաքականը, որ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներին:

Բավական խոսուն են Տեր-Պետրոսյանի մի շարք շեշտադրումներ: Մասնավորաբար, նա խոսում է Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության մասին՝ թե՛ Մադրիդյան սկզբունքների համար, թե՛ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանը արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը դնում է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ արձանագրելով, որ Սերժ Սարգսյանը ստացել է ծանր ժառանգություն:

Միաժամանակ, առաջին նախագահը հայտարարում է, թե Սերժ Սարգսյանն ի պաշտոնե պետք է լինի Ղարաբաղի հարցում գլխավոր բանակցողը, և պետք է, որ նա իրեն ուժեղ զգա բանակցային սեղանի շուրջ: Այդպիսով, Տեր-Պետրոսյանը կարծես թե ընդունում է Սերժ Սարգսյանի առաջին խաղացող լինելու հանգամանքը, ինչը անկասկած եղել է նրանց հանդիպման և պայմանավորվածությունների Սերժ Սարգսյանի նախապայմանը:

Ընդդիմադիր ուժերին Տեր-Պետրոսյանը կոչ է անում մի կողմ թողնել ներքին վիճակի համար իշխանությանը հասցեագրված մեղադրանքները, քանի որ այժմ դրա ժամանակը չէ:

Փաստացի, տեղի է ունենում քաղաքական օրակարգի փոփոխություն, ինչը կարող է բերել ներքաղաքական դասավորության փոփոխության, որն էլ իր ազդեցությունը կարող է թողնել 2017-ի խորհրդարանական ընտրությունների գործընթացի վրա:

Բանն այն է, որ հստակ չէ և ոչ էլ նախանշվում է ժամանակային որևէ կտրվածք, որում պատկերացվում են Ղարաբաղի խնդրում ստեղծված իրավիճակի ընթացքը և հանգուցալուծման հնարավոր տարբերակները: Այսինքն՝ պարզ չէ, թե ինչքան է շարունակվելու այն ռեժիմը, որի մասին խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Բանն այն է, որ, ըստ ամենայնի, ներկայիս բանակցային գործընթացը, դրա մեկնարկը նախանշող մաքոքը խոստանում է կարծես թե բավականին երկարատև ընթացք: Իսկ ընդամենը մեկ տարի անց Հայաստանում խորհրդարանի ընտրությունն է: Հետևաբար, մեղմ ասած, մեծ է հավանականությունը, որ ներկայիս ռեժիմը կարող է տարածվել խորհրդարանի ընտրության վրա: Եվ այս առումով կարող է ստացվել, որ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը մեծ հաշվով արդեն իսկ խորհրդարանական ընտրությունների օրակարգի ձևավորման հանդիպում է, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնում է այդ նոր օրակարգով Սերժ Սարգսյանի համար քաղաքական «զրահ» ապահովելու դերը՝ դրա դիմաց էլ վերականգնելով իր, այսպես ասած, երկրորդ ուժի թելադրող դերը ներքաղաքական կյանքում:

Տեր-Պետրոսյանի հարցազրույցը խոշոր հաշվով առավել է ընդգծում Սարգսյանի հետ հանդիպման առաջացրած հարցերը, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ մասով:

Այն, որ առաջին նախագահը արտաքին քաղաքական իրավիճակի համար պատասխանատվությունը դնում է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ բավական խոսուն է: Ի՞նչ պետք է անի երկրորդ նախագահը: Ղարաբաղյան պատերազմի չորս օրերի ընթացքում նրա արձագանքը ընդգծված անտեսում էր Սերժ Սարգսյանին: Քոչարյանը հայտարարել էր, թե Ղարաբաղի իշխանությունն ամեն ինչ ճիշտ է անում՝ այդպիսով երևի թե ակնարկելով, որ ամեն ինչ սխալ է արել Հայաստանի իշխանությունը: Այժմ Սերժ Սարգսյանը նրան փաստորեն պատասխանում է Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով: Տեր-Պետրոսյանը ամեն ինչ դնում է Քոչարյանի վրա: Քոչարյանը կանգնում է պատասխանելու անհրաժեշտության առաջ, այսինքն՝ նրան կրկին ստիպում են ակտիվանալ կամ, այսպես ասած, դուրս գալ ավելի բաց խաղի:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը որևէ քայլ էր սպասում Քոչարյանից և այդպիսով նրան ստիպում է գնալ, այսպես ասած, ֆալստարտի կամ խաղաքարտերը բացելու:

Մյուս էական հարցը երևի թե Դաշնակցության խնդիրն է: Սերժ Սարգսյանը փետրվարին կոալիցիա է կազմել նրանց հետ, և այժմ հարց է ծագում, թե Տեր-Պետրոսյանը փոխարինելո՞ւ է Դաշնակցությանը, թե՞ լրացնելու է ՀՅԴ-Սերժ Սարգսյան կոալիցիան: Այստեղ առավել ամբողջական պատասխան կուրվագծվի այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն ևս հնարավորինս բաց ներգրավվի գործընթացի մեջ: Հետաքրքիր կլինի իհարկե, թե ՀՅԴ-ն ինչ արձագանք կտա Քոչարյանի հնարավոր արձագանքին:

Արտաքին քաղաքականության կոնտեքստում հետաքրքրական է երկու դիտարկում: Մի կողմից՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման է գնացել Գերմանիա այցից հետո, մյուս կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ հրադադարի երաշխավորը Ռուսաստանն է, և դա նշանակում է, որ այն կպահպանվի, և ՌԴ դերն էլ կբարձրանա: Այդպիսով՝ կա՛մ փորձ է արվում մեսիջ հղել Մոսկվային, որ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը չեն պատրաստվում գնալ ՌԴ-ի դեմ, մյուս կողմից՝ գուցե ընդամենը փորձ է արվում հավասարակշռել գերմանական կամ արևմտյան գործոնը:

Չի բացառվում նաև տարբերակը, երբ այդպիսով ընդգծվում է, որ կա արտաքին մակարդակում ընդհանուր առմամբ փոխհամաձայնեցված ներքին տրանսֆորմացիա: Ամբողջ հարցն իհարկե այն է, թե ինչ արդյունք է տալու դա, և ինչն է լայն նպատակը՝ խորհրդարանական ընտրության հետո կապված ներքին խնդիրներից ու հետաքրքրություններից բացի: Առաջնահերթությունը Հայաստանում որևէ փոփոխության հասնե՞լն է, թե՞ խորհրդարանական ընտրությունից հետո կարգավորման գործընթացում փոփոխության համար ներքին հող նախապատրաստելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում