Լոնդոնի «Չելսի»-ն խոստանում է լինել ամենաակտիվ խաղացողներից մեկն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանում։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերը։ Այս մասին գրում է Corriere Dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Եվրո-2016»-ից հետո գլխավորելու է «Չելսի»-ն։









































