Friday, 07 06 2024
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան

ԱՄՆ-ը կզսպի՞ Ռուսաստանի «խաղաղապահ» մոլուցքը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, ողջունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցումն ու պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրադրության կարգավորմանը:

Քառօրյա պատերազմից հետո սկսվել է քաղաքական բուռն, մաքոքային մի շարժ, որը ինչ-որ տեղ նաև տարերայնության տպավորություն է թողնում:

Բավական մեծ և նկատելի ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը: Բավական է միայն արձանագրել, թե կրակի դադարեցման պայմանավորվածությունից սկսած, որը կայացվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ՝ ըստ պաշտոնական մեկնաբանությունների, մինչև անգամ ԵՏՄ շրջանակը ներառյալ Մոսկվան, այսպես ասած, ոտքով-գլխով խորասուզվել է մի բանակցային գործընթացի մեջ, որտեղ բավական ընդգծված կերպով սկսեցին շոշափվել տարածքների վերադարձի և խաղաղապահների տեղակայման թեմաները, որոնք Ռուսաստանը առաջ էր բերել մեկ-երկու տարի առաջ:

Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ այցելեցին Երևան և Բաքու, Հայաստանի արտգործնախարարը եղավ Մոսկվայում, Կրեմլը հայտարարեց, որ շարունակելու է զինել Ադրբեջանին:

Այս բոլոր հայտարարությունները վկայեցին, որ Ռուսաստանը քառօրյա պատերազմը օգտագործում է Կովկասում դոմինանտ դիրքերի դուրս գալու կամ դիրքային նահանջը կասեցնելու և հակամարտության թեժացումը օգտագործելով՝ իր համար քաղաքական որոշակի դիրքեր հետ բերելու համար:

Եվ ահա այս ֆոնին ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը պայմանավորվում են նպաստել իրադրության կարգավորմանը:

Ուշադրության է արժանի այն, որ խոսվում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ իրադրության կարգավորման մասին: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Միացյալ Նահանգները, տեսնելով «հակամարտությունը կարգավորելու» ռուսական ակտիվ ջանքը, որը ենթադրելու է տարածքների որոշակի վերադարձի դիմաց ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ համաձայնություն, փորձում է Մոսկվային բերել ընդամենը իրադրության կարգավորման, այսինքն՝ հրադադարի վրա կենտրոնանալու դաշտ:

Եթե գործ ունենք այս մոտեցման հետ, ապա սա Հայաստանի համար հուսադրող և շահեկան մոտեցում է, քանի որ այս մոտեցումը նշանակում է հրադադարի պահպանման մեխանիզմի առաջնայնություն ինքնին, ոչ թե հակամարտության կարգավորման որևէ սխեմայի միջոցով: Այսինքն՝ տեսնելով, որ Ռուսաստանը փորձում է առաջ մղել խաղաղապահների տեղակայման իր բանաձևը, Նահանգներն, ըստ երևույթին, փորձում է հակազդել և թույլ չտալ հետ մղել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի իրենց գաղափարը:

Հայկական կողմի համար ողջունելին հենց այդ գաղափարն է, քանի որ խաղաղապահների տեղակայումը ոչ թե խաղաղության ճանապարհն է, այլ ընդամենը Ադրբեջանի նոր պատերազմի նախապատրաստության քայլը:

Բանն այն է, որ Բաքուն, ստանալով որոշակի տարածքներ, ամրացնելու և բարելավելու է իր ռազմական դիրքերը՝ Ռուսաստանի օգնությամբ, իսկ հետո, իհարկե, փորձելու է ձևավորել Ղարաբաղի հանդեպ ռազմաքաղաքական ճնշման նոր ալիք, որին արդեն հայկական կողմը ստիպված է լինելու դիմագրավել զգալիորեն ավելի վատ դիրքերից՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իմաստով:

Եվ ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը հակազդի «հակամարտությունը» կարգավորելու ռուսական ջանքին և նպաստի իրադրության կարգավորմանը, այսինքն՝ ռազմական գործողությունների վերսկսում բացառող, սակայն միաժամանակ հայկական կողմից որևէ զիջում չենթադրող մեխանիզմի հաստատմանը: Որովհետև Ռուսաստանի առաջարկած մեխանիզմը այս առումով ոչ միայն հայկական կողմի միակողմանի զիջում է ենթադրում, այլև ենթադրում է հայկական կողմի պարտության սկիզբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում