Լեհ գիտնականները ներկայացրել են սրտի յուրօրինակ պրոթեզ, պատրաստված նորարարական նյութերից՝ պոլիմերներից և գրաֆենից: Այդպիսի պրոթեզը ընդունակ է երկար ժամանակ պահպանելու հիվանդի կյանքը, քանի դեռ նա սպասում է օրգանի փոխպատվաստման, հայտնում է hronika.info-ն:
Նշվում է, որ արդեն մի քանի տարի տեղի գիտնականները առանց հոգնելու կատարելագործում են արհեստական սիրտը: Նրանք հավատում են, որ իրենց հայտնագործությունը արժանի մրցակից կդառնա ամերիկյանին, որը հարկավոր է պարբերաբար փոխել:
Սակայն թեստավորման ավարտի համար գիտնականներին դեռևս պետք է 2.5 միլիոն դոլարից ոչ պակաս:










































