Արսենի Յացենյուկը հայտարարել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին՝ գրում է tass.ru-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցին:
«Ես Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու որոշում ընդունեցի: Երկուշաբթի իմ որոշումը կմտնի Գերագույն ռադա: Այսօրվանից ես ինձ համար ավելի մեծ խնդիրներ եմ տեսնում, քան կառավարության ղեկավարի պարտականություններն են»,- Յացենյուկի խոսքը մեջբերում է լրատվամիջոցը:











































