Այսօր Աֆղանստանի Հինդուկուշ շրջանի Աշկաշամ քաղաքից 50 կմ հարավ՝ Պակիստանի սահմանի մոտ Երևանի ժամանակով 14.28-ին տեղի է ունեցել 6.8 բալ հզորությամբ երկրաշարժ, հայտնում է RIA Novosti-ն:
Ցնցումները տևել են 10-ից 15 վայրկյան: Սեյսմիկ իրադարձության խորությունը կազմել է 210 կմ:
Նշվում է, որ ցնցումներ են զգացվել Հնդկաստանի ամբողջ հյուսիսում: Զոհերի և ավերվածությունների մասին տեղեկություն չկա:










































