Մակեդոնիայի ոստիկանությունը փախստականների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել Մակեդոնիայի և Հունաստանի սահմանին` Իդոմենի շրջանում, որտեղ փախստականները փորձել են անցնել սահմանը` կառուցված արգելքների միջով:
Փետրվար ամսին Մակեդոնիան փակել է իր սահմանն Աֆղանստանի քաղաքացիների համար, ինչպես նաև խստացրել է Սիրիայի և Իրաքի քաղաքացիների ընդունումը: Սլովենիայի, Խորվաթիայի, Սերբիայի և Մակեդոնիայի իշխանություններն օրական 580 փախստականի են թույլ տալիս անցնել սահմանը:









































