Wednesday, 01 07 2026
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով

Մեզ դուր գա թե ոչ՝ բալանսավորված կոչերը ԵՄ աշխատելաոճն է. Պետո Դեմիրճյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։

Պարոն Դեմիրճյան, վերջին մի քանի օրերի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության հետ կապված միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ հայտարարություններով էին հանդես գալիս։ Մասնավորպաես, եվրամիության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում՝ այն դեպքում, երբ իր հետ բանակցությունների մեջ գտնվող երկիրը նման իրավիճակում է հայտնվում։

Ադրբեջանական վերջին ագրեսիան, հարձակվողական կեցվածքը մենք կապում ենք նաև թե՛ Եվրոպական միության և թե՛ միջազգային կառույցների բալանսավորված հայտարարությունների հետ։ Ամեն անգամ, ինչ էլ պատահի, ինչքան էլ Ադրբեջանը նախահարձակ լինի, միջազգային կառույցները, Մինսկի խումբը միշտ երկու կողմերին զսպվածության և հանդարտության կոչ են անում, ինչը քննադատելի է։ Եվ նաև սա բերեց-հասցրեց այն իրավիճակին, ինչ ունեցանք անցած շաբաթավերջին։

– Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում բարելավվում էին, մինչդեռ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները լարված էին Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղհասարակության նկատմամբ ճնշումների պատճառով։ Ի՞նչ պետք է անի ԵՄՆ-ն հետագայում, որպեսզի Հայաստանի համար էլ ավելի գրավիչ դառնա, որովհետև քաղաքական ու տնտեսական համագործակցությունից զատ մենք ունենք նաև անվտանգության խնդիր։

– Եվրամիությունն ընդհանրապես նոր հակամարտություններից խուսափում է, փորձում է ամեն ջանք թափել, որեպեսզի նոր պատերազմից խուսափի։ Իրենց հասկացողությամբ՝ երկու կողմերի միջև հավասարության նշան դնելով՝ կկանգնեցի դա, նոր պատերազմը կդադարի։ Չմոռանանք, որ Մոգերինին երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել։ Մեզ դուր գա թե ոչ՝ դա Եվրամիության աշխատելաոճն է։ Պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանային իրավիճակը, փախստականների հարցը։ Ես համամիտ եմ ձեզ հետ, որ եվրոպական միությունը պետք է էլ ավելի թիրախավորված, էլ ավելի հասցեական կոչ ուղեր Ադրբեջանին, ինչը, սակայն, չեղավ։

– Որո՞նք պետք է լինեին անելիքները հետագա աշխատանքներում նման իրավիճակ կրկին չունենալու համար։

– Պետք է էլ ավելի մեծ ջանքեր ներդնենք, պետք է հասկացնենք, որ Ադրբեջանն է նախահարձակ լինողը, որ դա բռնապետություն է։ Վերջին շրջանում լսել եք, հավանաբար, Ալիևի ընտանիքի մասին սկանդալները՝ պետք է դա բարձրացնել անընդհատ։ Միջազգային կառույցները միշտ պետք է փորձեն երկու կողմերից պահանջել, այդ պատճառով ամեն ինչ մեր՝ հայերի ձեռքերում է, ինչքան էլ մենք ուզենք, որ միջազգային կառույցները մեր ուզած դիրքերով հանդես գան՝ հասկանում ենք, որ միջազգային հանրությունը միշտ նման բալանսավորված մոտեցում է ցույց տալու, ուստի հույսներս պետք է մեզ վրա դնենք։

Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների անելիքները որո՞նք պետք է լինեն, ըստ ձեզ, որպեսզի աշխարհն էլ իմանա իրողությունն ու ճշմարտությունը։

Առաջին իսկ վայրկյանից սկսած՝ մենք, սփյուռքի մյուս կառույցները, հայ համայնքները ոտքի ենք հանել: Վստահ եմ՝ տեսել եք, որքան հնարավոր էր, թե՛ քաղաքական առումով, թե՛ բողոքի ցույցերով, հավաքներով, հանդիպումներով փորձել ենք բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել։ Օժանդակություն, կամավորներ ուղարկելով, փորձել ենք օգնել։ Հենց այսպիսի բաներն են, որ համախմբում են Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում