Սենատոր Բերնի Սանդերսը Վայոմինգում հաղթանակ է գրանցում Հիլարի Քլինթոնի նկատմամբ ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի նախնական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, գրում է bbc.com-ը:
Ներկա պահին քվեաթերթիկների 98%-ը ստուգված է. Սանդերսը ունի 56% ձայն, Քլինթոնը՝ 44%:
Քլինթոնը առայժմ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրարշավում առաջատարն է: Ներկա պահին նա 219 ձայնի առավելություն ունի Սանդերսից:
Այնուամենայնիվ, մի շարք նահանգներում վերջերս Սանդերսի գրանցած հաղթանակները վկայում են նրա մասին, որ Քլինթոնը աջակցություն չի վայելում լիբերալների շրջանում:











































