BBC-ի փոխանցմամբ`84 մարդ զոհվել է Հնդկաստանի հարավ-արևմտյան Կերալա նահանգում տաճարի հրդեհի հետևանքով, հայտնում է տեղական ոստիկանությունը: Եվս 200 մարդ տուժել է:
Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է պահեստում պայթուցիկների պայթյունի հետևանքով, որոնք նախատեսված են եղել տոնակատարության ժամանակ օգտագործելու համար: Հրդեհի արդյունքում տաճարը, ինչպես նաև նրան կից հարևան շենքը փլվել են: Տուժածներին տեղափոխում են նահանգի մայրաքաղաք Տրիվանդրամի հիվանդանոց:
Ըստ լրատվամիջոցների` ոստիկանությունը տաճարի մոտ հրավառության թույլտվություն չի տվել:
Նախնական տեղեկատվությամբ` տաճարում հրդեհը բռնկվել է հրավառության հետևանքով, որը կատարվել է ծիսակատարությունների ժամանակ:



















































