Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Թեդ Քրուզը իրենց բարձրագոչ հայտարարություններով լավություն են անում Դեմոկրատական կուսակցությանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Միգրացիոն քաղաքականության, ազգային անվտանգության, հարուստների համար հարկերի կրճատման, բժշկական օգնության և ապահովագրության առիթով նրանց արտահայտությունները դեմոկրատների կողմն են գրավում ավելի ու ավելի շատ կողմնակիցների»,- ասել է Օբաման:









































