«Մանչեսթեր Սիթի»-ի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է «քաղաքայիններ»-ի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալին:
Տեղեկությունների համաձայն՝ իր ապագա թիմի վերակազմավորման ժամանակ մասնագետը մտադիր է շեշտը դնել պաշտպանության և կիսապաշտպանության գծերի վրա:
Գվարդիոլայի կարծիքով՝ Կարվախալն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ աջ պաշտպանի դիրքում հանդես գալու համար:





































