«Բոկա Խունիորս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը գեղեցիկ գոլ է խփել Բոլիվիայի «Բոլիվար» ակումբի դարպասը` Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի խաղում:
42-րդ րոպեին Տևեսը կրկնապատկել է իր թիմի հաշվի առավելությունը, իսկ արգենտինական ակումբը հաղթել է 3:1 հաշվով:







































