ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում այս պահին փոփոխություններ չեն ծրագրվում՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պատասխանելով հարցին՝ ծրագրվո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Թուրքիայի դուրս գալը, Ուորլիքն ասել է, որ շաբաթվա սկզբին Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպում, և վերջին շրջանում առաջին անգամ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում արվել է խաղաղության և բանակցային գործընթացը շարունակելու կոչ:
«Թուրքիան միացել է այդ հայտարարությանը և դրել իր ստորագրությունը: Մենք պատրաստ ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր անդամների հետ, այդ թվում՝ Թուրքիայի»,- ասել է Ուորլիքը լրագրողներին:



































