«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսի ագրեսիվ գործողությունները Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրան Տորեսի նկատմամբ` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում:
«Կարծում եմ` Սուարեսը շատ խելացի է: Նա գիտի, որ իր պատժամիջոցներով տեղափոխվելով «Բարսելոնա», իրադարձությունների էպիկենտրոնում է լինելու: Մրցաշրջանն ավարտին է մոտենում, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր ակումբի շահերը հատուկ ջանասիրությամբ է պաշտպանում:
Տպավորություն է ստեղծվում, որ Իսպանիայում կանոնները կարող են խախտել միայն պաշտպանները: Իսկ երբ հանկարծ հայտնվում է հարձակվողը, ով ատլետիկ պայքար է մղում, իրարանցում է սկսվում»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:









































