Մեծ Բրիտանիայում 104-ամյա Ջեք Ռեյնոլդսը դարձել է աշխարհի ամենատարեց մարդը, որն արել է իր առաջին դաջվածքը: Նրա ռեկորդն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է rosbalt.ru-ն:
Թոշակառուի աջ ձեռքի վերին մասում դաջված է «Jacko 6.4.1912» գրությունը, դա Ջեքի մականունն է ու նրա ծննդյան ամսաթիվը:
Նշվում է, որ Ռեյնոլդսի 55-ամյա աղջիկն ու 35-ամյա թոռը նույնպիսի դաջվածքներ են արել Ջեքի ծննդյան օրվա պատվին:









































