Մախաչկալայի «Անժի»-ի հայ ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն իր թիմի կազմում մասնակցել է «Ռոստով»-ի դեմ ամբողջ հանդիպմանը:
«Անժի Արենա»-ում կայացած հանդիպումն անցել է հավասար պայքարում, սակայն թիմերից և ոչ մեկը չի փորձել ռիսկի դիմել հաղթանակի հասնելու համար: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի խաղին, ապա նա տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը` որոշ դեպքերում աչքի ընկնելով օգտակար ու հուսալի խաղով:





































