Ամերիկացի երգիչ Բրյուս Սփրինգսթինը չեղարկել է համերգը Հյուսիսային Կարոլինայում՝ տեղի իշխանություններին մեղադրելով սեքսուալ փոքրամասնությունների խտրականության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած ամիս նահանգի օրենսդիր ժողովն օրենք է ընդունել, որը տրանսգենդերներին ուղղորդում է այցելել միայն այն հանրային զուգարաններ և լոգարաններ, որոնք անձնագրով համապատասխանում են նրանց սեռին, ոչ թե ըստ սեփական նույնականացման:
«Ըստ իս՝ սա մարդկանց կողմից, որոնք չեն կարողանում տանել մեր բոլոր քաղաքացիների իրավունքների ճանաչման գործում ձեռք բերված առաջընթացը, փորձ է ոչնչացնելու այդ առաջընթացը»,- հայտարարել է Սփրինգսթինը:
66-ամյա երգչի համերգի համար վաճառվել է մոտ 15.000 տոմս: Համերգը նախատեսված էր կիրակի: Տոմսերի գումարները կվերադարձվեն հանդիսատեսին:










































