Երեխաների կարճատեսության պատճառը ոչ թե համակարգիչներն ու բջջային սարքերն են, այլ վատ լուսավորությունը՝ հայտնել են ամերիկյան գիտնականները: Երեխաների մոտ, ովքեր քիչ ժամանակ են անցկացնում ցերեկային լուսավորության մեջ, ավելի արագ է զարգանում տեսողական համակարգը, ինչպես նաև կարճատեսությունը: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Փորձի մասնակիցները տաք և ցուրտ ամիսներին 2-ական շաբաթ կրել են սարքեր, որոնք լույսի հաղորդիչներով հետևել են նրանց ակտիվությանը: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ երեխաները ցերեկային լույսի տակ պետք է օրական զբոսնեն 1 ժամից ավելի: Դա կօգնի կանխել կարճատեսության զարգացումը և կդադարեցնի դրա առաջխաղացումը:




































