Միացյալ Նահանգների հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ ուրբաթ օրը հավաքվել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքի առաջ` բողոքելով Արցախի հանդեպ Բաքվի բարբարոսական հարձակումների դեմ, որոնց ընթացքում խաղաղ բնակիչներն ու երեխաները նույնպես գտնվել են նրանց ագրեսիայի թիրախում։
Վանկարկելով «Ազատ, անկախ Արցախ», «Միացում», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Ղարաբաղը մերն է»` ակտիվիստները հստակ «մեսիջ» են հղել Ադրբեջանի իշխանություններին` հասկացնելով, որ ո՛չ ագրեսիան և ո՛չ գնդակոծությունը չեն ստիպի հայերին որևէ տարածք զիջել Արցախում։
Մանրամասները՝ տեսանյութում:




































