Thursday, 02 07 2026
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թալիշում մնացած բնակիչները փորձում են վերականգնել գյուղի էլեկտրականությունը

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում ադրբեջանական զինուժի վայրագություններից հետո բնակչության մեծ մասը շարունակում է տարհանված մնալ, սակայն կան մարդիկ, ովքեր գյուղում են մնացել ու շարունակում են ապրել առօրյա կյանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ընդ գծեց, որ այս պահին դեռ վաղ է մտածել գյուղի բնակչությանը հետ բերելու, վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելը: «Կարծում եմ, դեռ վաղ է մտածել այն մասին, որ ամեն ինչ հանդարտվել է ու բնակչությանը հետ բերել, վերականգնողական աշխատանքներ սկսել: Դեռ չգիտենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ գյուղում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելն ապագայի հարց է»,- նշեց Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ բնակչության մեծ մասը՝ հատկապես կանայք և երեխաները տարհանված են, բայց կան տղամարդիկ, որ մնացել են: «Ամեն դեպքում, որոշակի աշխատանքներ անում ենք: Օրինակ, սկսել ենք թաղել հակառակորդի կրակոցների հետևանքով սատկած կենդանիներին, մաքրել գյուղի փողոցները: Նաև փորձում ենք էլեկտրականությունը վերականգնել, որովհետև ապրիլի 2-ից հետո գյուղում լույս չունենք»,- ասաց գյուղապետը:

Վիլեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ ապրիլի 7-ին գյուղում հանգիստ է եղել, հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի եղել: «Այսօր էլ դեռևս հանգիստ է, բայց չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Եթե ցանկանան կրակել, ինձանից չեն հարցնելու: Մենք էլ զգոն ենք, շատ լավ գիտենք, որ ամեն ինչ կարելի է սպասել հակառակորդից»,- ընդգծեց Պետրոսյանը:

Ապրիլի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը և ֆոտոթղթակիցը կլինեն Արցախի Մատաղիս և Թալիշ համայնքներում, կներկայացնեն նյութեր և լուսանկարներ այդ գյուղերից, որոնք հակառակորդի կողմից ամենաշատն են ենթարկվել ավերածությունների և մի քանի օր եղել են կրակի տակ:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց ապրիլի 2-ին մի քանի ժամով հաջողվել է Արցախի Հանրապետության Թալիշ գյուղ ներխուժել, գյուղն ավերածությունների են ենթարկել՝ թալանելով ու ավերելով տները: Նրանք նաև դաժանաբար սպանել են գյուղի երեք բնակիչների, որոնց չի հաջողվել ժամանակին տարհանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում