Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) գտնվում է պառակտման շեմին, քանի որ ապրիլի 8-ին Անկարայի դատարանը որոշում է ընդունել կուսակցության ներսում վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին։
Նախորդ տարվա նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքական այնպիսի ֆիգուրներ, ինչպիսիք են Սինան Օղանը, Մերալ Աքշեները և Քորայ Այդինը դիմեցին դատարան՝ պահանջելով ԱՇԿ-ի ներքին վաղաժամ ընտրությունների անցկացում։
Նրանք դա բացատրեցին նրանով, որ կուսակցության ներկայիս առաջնորդ Դևլեթ Բահչելին վարում է կուսակցության քաղաքական կուրսին անհամապատասխան քաղաքականություն։ ԱՇԿ-ի ներքին ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականին։











































