Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

Քառօրյա պատերազմին հաջորդող երկու զուգահեռները

Ռուսաստանը փաստացի բացահայտել է Ղարաբաղյան կարգավորման իր պլանը: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Սեգեյ Լավրովը Բաքվում բավական հստակ ակնարկեց, որ սեղանին տարածքների վերադարձի հարցն է՝ կարգավիճակի դիմաց: Ընդ որում՝ բոլորովին չի որոշակիացվում, թե կարգավիճակի հարցի ինչ շեշտադրման մասին է խոսքը՝ ներկայիս կարգավիճակի ճանաչմա՞ն, թե՞ կարգավիճակը որոշելու որևէ նոր մեխանիզմի ճանաչման՝ կամ այսպես ասած հանրաքվեի մասին է:

Միաժամանակ, նախօրեին տեղեկություն տարածվեց, որ իրավիճակի կայունացման պլան է առաջարկում Գերմանիան՝ 7 քայլից բաղկացած: Այսինքն՝ կարծեք թե նկատելի է, որ Ղարաբաղյան գործընթացում ծավալվում է կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ շարունակվում է երկու զուգահեռ զարգացում, որոնք պայմանականորեն կարող ենք կոչել ռուսական և արևմտյան:

Այս զարգացումների ամբողջական էությունը հազիվ թե հայտնի կամ տեսանելի լինի մեզ, քանի որ ինֆորմացիոն հոսքերի ծավալից ավելին գուցե ենթակա չէ լրահոսին և գաղտնի է, պահվում է փակ: Մենք կարող ենք հետևություններ անել առայժմ եղած տեղեկատվությունից, որն էլ հուշում է, որ երկու այս զուգահեռներում դրված են որոշակիորեն տարբեր, իսկ գուցե նույնիսկ տրամագծորեն տարբեր խնդիրներ:

Լավրովի հայտարարություններից ակնհայտորեն պարզ է, որ Ռուսաստանը վերստին ձեռնամուխ է եղել իր հայտնի գաղափարին՝ հասնել նրան, որ Ադրբեջանին վերադարձվեն ԼՂ ազատագրված տարածքները կամ դրանց մի մասը, դրա դիմաց ինչ-որ հանգուցալուծում լինի Ղարաբաղյան կարգավիճակի հարցում, և Բաքուն համաձայնի տարածքում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ այդպիսով Ռուսաստանի համար ապահովելով ռազմական ներկայություն Կովկասի կենտրոնում, որը ռազմա-քաղաքական դիրքի առումով իհարկե առավել կարևոր է, քան 102-րդ ռազմակայանը:

Ռուսաստանն այս գաղափարն ակտիվորեն փորձում էր առաջ տանել հայտնի եռյակ ձևաչափի ներդրումով, որը ստեղծվեց Դմիտրի Մեդվեդևի նախագահության ընթացքում, և որը նաև պայմանականորեն կարող ենք ասել կազանյան գործընթաց: Սրա դիմաց, արևմտյան պայմանական զուգահեռի օրակարգում կարծեք թե ԵԱՀԿ մանդատի ներքո հետաքննությունների մեխանիզմի ներդրումն է: Համենայն դեպս, այդ մասին են վկայում ԵԱՀԿ գործող նախագահող Գերմանիայի հայտարարությունները, որ հնչել են այդ երկրի արտգործնախարար Շտայնմայերի շուրթերից: Նա հայտարարել է, որ կարևոր է հետաքննությունների մեխանիզմի ներդրումը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանի շահի և անվտանգության տեսանկյունից առավել ընդունելի է պայմանական «արևմտյան զուգահեռի» օրակարգը, որը ենթադրում է ոչ թե խաղաղապահ զինուժի տեղակայում, այլ հրադադարի մեխանիզմի ներդրում: Իհարկե, սրա հեռանկարում կարգավորման այն փաթեթն է շարունակում մնալ, որը ենթադրում է նաև խաղաղապահների տեղակայում, այսինքն՝ մադրիդյան սկզբունքներ կոչվածը, սակայն միջանկյալ իմաստով ներկայումս կարևոր է պատերազմի հնարավորությունը չեզոքացնելը, Ադրբեջանին ագրեսիայի հնարավորությունից զրկելը և պատասխանատվության տակ դնելը, իսկ հետո արդեն մյուս հարցերը կլինեն բանակցային գործընթացի ենթակա, հետևաբար ենթակա կլինեն նաև մանևրի հնարավորությունների: Համենայն դեպս, ստեղծված իրավիճակում հայկական կողմի համար սա միանգամայն ընդունելի տարբերակ է:

Պաշտոնական Երևանը մեծ հաշվով նաև պահանջում է այս տարբերակը, ինչն արտացոլվել է ԵԱՀԿ դեսպանների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանն ունեցած ելույթում, նաև Գերմանիա այցի ընթացքում արված հայտարարություններում: «Ռուսական զուգահեռը» չի ենթադրում միջանկյալ լուծում: Այն ենթադրում է «երկաթը տաք-տաք» ծեծելու տրամաբանություն՝ միանգամից անցնելով կարգավորման շուրջ համաձայնության, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ընթացքում երկու կողմն էլ՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական, մեծ հաշվով դառնում են պարտվող, և շահում է Մոսկվան՝ ռազմական ներկայություն հաստատելով Ղարաբաղում՝ խաղաղապահների անվան տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում