Տնտեսական և ֆինանսական, հարկահանության և մաքսային միության հարցերով եվրահանձնակատար Պյեռ Մոսկովիսին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Պանամայի և հարկային ցածր հաշվետվությամբ այլ երկրների դեմ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Մոսկովիսին հայտարարել է, որ այդպիսի միջոցներ կկիրառվեն փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարում լրիվ աջակցելուց երկրների հրաժարվելու դեպքում:
«Մարդիկ հոգնել են այդ այլանդակությունից: Փողերի չափերը, այդ գործի հետ կապված ենթադատությունները և անունները անկեղծորեն ցնցում են»,- ասել է եվրահանձնակատարը:
Պարբերականը հիշեցնում է, որ Պանաման հրաժարվում է հարկային հարցերում համագործակցել ԵՄ-ի հետ: Մոսկովիսին հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները «կվերանայեն իրենց դիրքորոշումն այդ հարցում»: Սակայն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուց հրաժարվելու դեպքում Բրյուսելը ստիպված կլինի Պանամայի դեմ համապատասպան պատժամիջոցներ սահմանել, զգուշացրել է պաշտոնյան:









































