FOX 11 Los Angeles-ի փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի Սիլվեր Լեյքում բացվել է ԱՄՆ-ում առաջին «շների սրճարանը»։ Այցելուներին առաջարկում են թեյ ու սուրճ, ինչպես նաև որբացած շների հետ շփումներ։
Բոլոր կենդանիները փնտրում են նոր տուն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ սրճարանը հրավիրում է նաև նրանց, ովքեր չեն ցանկանում ունենալ տնային կենդանիներ։ Շների հետ 55-րոպեանոց շփումը այցելուի համար արժենում է 10 դոլար։ Դրա մեջ մտնում է մեկ ըմպելիք։










































