Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ իր ռազմավարական գործընկերոջ հետ պայմանագրերին համապատասխան։
Ռոգոզինն այդպես է պատասխանել լրագրողի այն հարցին, որն առնչվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի նախագահի արած հայտարարությանը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հնարավորությանը:
«Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է նա։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռոգոզինը ապրիլի 8-ին մեկնելու է Ադրբեջան։









































