Ահաբեկիչները կարող են զենք գնել՝ օգտվելով Facebook սոցցանցի առցանց-խանութներից: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
«Այստեղ կարելի է ցանկացած զենք գտնել՝ հրացաններից ու նռնակներից մինչև ծանր գնդացիրներ և կառավարվող հրթիռներ»,- նշվում է հոդվածում: Խոսքը, մասնավորապես, զենքի մասին է, որն ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մատակարարել են Մերձավոր Արևելքի երկրներին: Թերթը գրում է, որ այդպիսի առցանց-խանութներ ստեղծվում են առաջին հերթին այն շրջաններում, որտեղ առավել ուժեղ են ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերը, և խախտում են այս տարվա հունվարից Facebook-ի սահմանած՝ զենքի մասնավոր վաճառքի արգելքը:
Այս շաբաթ The New York Times-ի լրագրողները Facebook-ին են տրամադրել սեփական հետաքննության և Armament Research Services (ARES) հետաքննական ծառայության զեկույցի տվյալները, որից հետո ընկերությունն այդպիսի 6 խանութ է փակել:




































