Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը իր թվիթերյան էջում գրել է, որ ծրագրում է ապրիլի 8-ին այցելել Բաքու։
Կառավարության աղբյուրի խոսքով՝ Ռոգոզինի այցը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի շրջանակում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեդվեդևը խոստացել է ներդնել բոլոր ջանքերը ԼՂՀ-ում խաղաղության պահպանման համար։







































