ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորության մասին Նիդեռլանդներում տեղի ունեցած հանրաքվեի ելքից, սակայն կհարգի հոլանդացիների կարծիքն այդ հարցում: Այդ մասին լրագրողներին տված պարբերական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության պետի տեղակալ Մարկ Թոները, հայտնում է TASS-ը:
«Մենք, բնականաբար, հիասթափված ենք: Սակայն մենք հարգում ենք հոլանդական ժողովրդի հայացքները և հոլանդական քաղաքական գործընթացը»,- հայտնել է Թոները:










































