Facebook ընկերությունը պատրաստվում է վճարել լրատվական ընկերություններին սոցցանցում օնլայն-սթրիմինգի օգտագործման համար: Այդ մասին հայտնում է Re/code-ը:
Ընկերությունը պատրաստ է խթանել Facebook Live ծառայությունը ոչ միայն հայտնիների, այլև լրատվական խոշոր ընկերությունների շրջանում, որոնց թվում են Huffington Post-ը, BuzzFeed-ը և New York Times-ը:
Facebook-ի համար տեսանյութերի սթրիմինգը կդառնա ևս մեկ հնարավորություն օգտատերերին սոցցանցում պահելու համար:









































