Իսպանական Odna Cero պարբերականի տեղեկություններով՝ Մադրիդի «Ատլետիկո»-ն նոր պայմանագիր կառաջարկի հարձակվող Ֆերնանդո Տորեսին։
32-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 34 հանդիպում է անցկացրել, խփել 7 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։
Առաջիկա ամռանը լրանալու է Տորեսի գործող պայմանագրի ժամկետն, ու նա ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։





































