Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Լեսթեր»-ը գլխավորող Կլաուդիո Ռանիերիին ճանաչել է տարվա լավագույն մարզիչ։ Ռանիերին ստացել է Bearzot Prize պատվաբեր մրցանակը, որն իտալացի մարզիչներին շնորհվում է 2010 թվականից։
Football Italia-ի փոխանցմամբ՝ մրցանակակրի անունը հայտնի է դառնում իտալական առաջատար լրատվամիջոցների շրջանում կազմակերպված քվեարկության արդյունքում։ Նախորդ անգամ մրցանակը բաժին էր հասել Մասիմիլիանո Ալեգրիին։
Հիշեցնենք, որ Ռանիերիի «Լեսթեր»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետո սենսացիոն արդյունք է արձանագրել՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։








































